Հրետակոծություններին հնարավոր է հաջորդեն տանկերի գրոհը. մեր զորքերը պատրաստ են

Հրետակոծություններին հնարավոր է հաջորդեն տանկերի գրոհը. մեր զորքերը պատրաստ են

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում այսօր «Արցախի բարիքներ» ցուցահանդես-վաճառք պետք է տեղի ունենար, որը հետաձգվել է: Մեր տեղեկություններով՝ Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով եկել էր Հայաստան, շտապ վերադարձել է Արցախ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետ:



Մեր տեղեկություններով` ամբողջ սահմանի գծի երկայնքով ծանր ռազմական տեխնիկայով հրետակոծում է տեղի ունենում, իսկ Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունում կարծում են, որ սա նախապատրաստություն է, հրետակոծություններին հնարավոր է հաջորդեն տանկերի գրոհը, իսկ զորքերը պատրաստ են հակագրոհի և ուժերն ամբողջությամբ մոբիլիզացված են՝ հետ մղելու թշնամու առաջխաղացումը:



Ի դեպ, ծանր է վիճակը Մարտակերտում, այստեղ առաջին գծի բնակավայրերի բնակիչները հետ են եկել երկրորդ գիծ, առաջ են մղվել հայկական պաշտպանական ստորաբաժանումները:



Նշենք, որ ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ռազմական գործողություններ է իրականացրել: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ հայկական ստորաբաժանումները, իրականացնելով հստակ պաշտպանական մարտեր, անցել են հակահարձակման հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ. «Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդի ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ ինչպես նաև տեխնիկայի, այդ թվում նաև ուղղաթիռի»: