Արցախում սպանված 12-ամյա տղայի եղբայրն էլ վիրավոր է. մանրամասներ

Արցախում սպանված 12-ամյա տղայի եղբայրն էլ վիրավոր է. մանրամասներ

Ինչպես արդեն հաղորդվել է, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:



Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:



Սպանված երեխան Արցախի Մարտունու տարածաշրջանի Ալիբալի գյուղից է, ինչպես Hraparak.am-ին հայտնեցին Ղարաբաղի կառավարության թեժ գծից, երեխան ժամանակից շուտ է դպրոց հաճախել, և հրթիռակոծության հետևանքով սպանվել է։



Արցախի «Հանրապետական» ԲԿ-ից մեզ տեղեկացրին, որ իրենց մոտ վիրավորված մեկ երեխա է տեղափոխվել՝ 13֊ամյա Անդրեասյան Վարդանը։ Երեխան Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է, նա պայմանագրային զինծառայողի որդի է. նրանք ապրել են ՊՆ-ի կողմից պայմանագրային զինծառայողներին տրամադրվող բնակարաններից մեկում։ Դեպքը տեղի է ունեցել դպրոցում։ Վիրավոր երեխաներից մեկը սպանված 12-ամյա Վաղինակի կրտսեր եղբայրն է, ունի բազմաթիվ բեկորային վնասվածքներ: Երեխան այս պահին վիրահատարանում է, հավելյալ տեղեկություններ մեզ չտրամադրեցին։



Մանրամասները առաջիկայում։