Երբ վիրահատված սրտով ազատամարտիկն է առաջին գիծ մեկնում, մեզ պարտվել չկա

Երբ վիրահատված սրտով ազատամարտիկն է առաջին գիծ մեկնում, մեզ պարտվել չկա

 



Հարևանուհիս, ով Արցախից է, դռան շեմին կանգնած լաց էր լինում: Անհանգստացա, որովհետև նրա եղբայրը, հարազատները Արցախի մարտական կետերում են:



- Բա՞ն է պատահել հարազատներիդ,- հարցրի:



- Չէ:



- Բա ինչու՞ ես լացում:



- Հենց նոր լսեցի, որ մեր հին կռվողները Արցախ են մեկնում, որպեսզի ժամկետայիններին ետ քաշեն կրակագծից: Սիրտս մրմռում է:- Ազատամարտիկների միության փոխնախագահ Արագած Մկրտչյանի /Բոնդո/ սիրտը վիրահատված է, բայց ասում է, որ կպայթեմ, եթե չգնամ: -Գնում ենք ու շատ ենք` մեր տղերքին թիկունք: - Հուզվել եմ,- շարունակում է հարևանուհիս, - գիտեմ, երբ մենք միավորվում ենք, կարող ենք աշխարհը շուռ տալ: -Երբ վիրահատված սրտովն է առաջին գիծ մեկնում, մեզ պարտվել չկա: - ա՜յ դրա համար եմ լաց լինում, դա ուրախության լաց է, ուրախությա՜ն...



Հասմիկ Բաբաջանյան