Միջազգային մամուլը արձագանքում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրմանը

Միջազգային մամուլը արձագանքում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրմանը

Միջազգային մամուլը սկսել է արձագանքել երեկ գիշերվանից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծում իրավիճակի շեշտակի սրմանը: Washington Post-ը, ABC-ն եւ NY Fox-ը անդրադարձել են իրավիճակի սրմանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Ուշագրավ է այն հանգամանքը, որ Արեւմտյան լրատվամիջոցներն իրենց հրապարակումներում որպես հիմք են ընդունում միայն հայկական ԶԼՄ-ների եւ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հրապարակումները: