Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում



Ապրիլի 3-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն: Ապրիլի 3-ի երեկոյան ժամերին և 4-ի գիշերը` ձյան առատ տեղումներ, բուք է սպասվում Վայոց ձորի, Սյունիքի և Արցախի լեռնային և նախալեռնային գոտիներում: 4-ի ցերեկը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:



Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ապրիլի 3-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ:



Օդի ջերմաստիճանը 3-ի ցերեկը և 4-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:



Երևանում



Ապրիլի 3-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում‵ 18-20 մ/վ արագությամբ: 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: