Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակին և հակառակորդի հանցավոր ոտնձգությունները կանխելու ուղղությամբ Պաշտպանության բանակի կողմից ձեռնարկվող միջոցառումներին վերաբերող հարցեր:



Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։



Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը և բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:



Խորհրդակցությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: