Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի և ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի և ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ, հաղորդում է «Ազատությւոնը»:



«Արտգործնախարարը նրանց տեղեկացրել է շփման գծում լարվածության մասին: Նա նշել է, որ թիրախավորելով առաջնագծին մոտ ապրող խաղաղ բնակչությանը՝ Հայաստանը ինտենսիվ կրակ է բացել Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ»,- «Ազերթաջ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում:



«Արտգործնախարարը շեշտել է, որ Ադրբեջանի զինուժը անհրաժեշտ հակաքայլերն է կատարել՝ քաղաքացիական բնակչության անվտանգությունը ապահովելու համար՝ դադարեցնելու Հայաստանի պրովոկացիան: Մամեդյարովը նաև նշել է, որ Հայաստանի կողմից հրադադարի խախտումները դեռ շարունակվում են: Նա հավելել է, որ Ադրբեջանի օկուպացված տարածքներում հայկական զինուժի ապօրինի ներկայությունն է իրավիճակի սրման հիմնական պատճառը»:



«Նախարար Մամեդյարովը շեշտել է, որ հայկական ուժերը պետք է հեռանան Ադրբեջանի օկուպացված տարածքներից՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան՝ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու համար»,-  ասված է հաղորդագրությունում: