Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը փոխզիջումներն են. Սերգեյ Նարիշկին

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը փոխզիջումներն են. Սերգեյ Նարիշկին

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը հնարավոր է միայն երկխոսության եւ փոխզիջումների միջոցով, ինչպես փոխանցում է ТАСС-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
«Ամենուրեք եւ միշտ խաղաղության վերականգնման ճանապարհը երկխոսությունն ու փոխզիջումներն են, եւ այս երկխոսությանն ու փոխզիջումներին պետք է հասնեն երկու կողմերն էլ»,- նշել է ՌԴ պետդումայի նախագահը` միաժամանակ ուշադրության հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը այս բավականին բարդ եւ խճճված հակամարտության ողջ ընթացքում շարունակում է ինտենսիվորեն աշխատել Մինսկի խմբի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար, քանի որ Ռուսաստանը, առավել, քան մյուս երկրները, հետաքրքրված է Հարավային Կովկասում հարատեւ խաղաղության եւ կայունության ապահովմամբ: