ԱԺ վեց խմբակցությունների պատգամավորները կայցելեն Արցախ

ԱԺ վեց խմբակցությունների պատգամավորները կայցելեն Արցախ

Ազգային ժողովում քննարկվում է բոլոր խմբակցությունների պատգամավորների համատեղ այցը Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Զուրաբյանը չմանրամասնեց, թե կոնկրետ երբ են մեկնելու․ «Մենք արդեն խորհրդակցել ենք այցելել Ղարաբաղ եւ մեր այցելության ընթացքում կլինի հանդիպում նաեւ Արցախի իշխանությունների հետ»,- ասաց Զուրաբյանն` ընդգծելով, որ ՀԱԿ-ն այս օրերին որոշում է կայացրել չքննադատել իշխանություններին. «Այն, ինչ որ ընդդիմությունը պետք է աներ այս օրերի ընթացքում, այսինքն՝ վեր կանգներ ցնցումներից ու միասնության կոչ աներ, կարծում եմ՝ մենք արել ենք»: