Ադրբեջանն օգնություն է խնդրում համաշխարհային հանրությունից՝ ԼՂՀ հակամարտության լուծման համար

Ադրբեջանն օգնություն է խնդրում համաշխարհային հանրությունից՝ ԼՂՀ հակամարտության լուծման համար

Քիչ առաջ ադրբեջանական հեռուստատեսություններից AzTV-ին տված հարցազրույցում Ալիեւի աշխատակազմի ղեկավարի օգնական Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն այլեւս սառեցված հակամարտություն չէ եւ խնդրել է համաշխարհային հանրությանը՝ քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման համար:
«Եթե որեւէ մեկը համարում է, թե ղարաբաղյան հակամարտությունը սառեցված է եւ կլուծվի ժամանակի ընթացքում, ապա սխալվում է: Համաշխարհային հանրությունը, տարբեր կազմակերպությունները, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է քայլեր ձեռնարկեն իրավիճակի կայունացման համար, քանի որ տեսնում են, որ այն սառեցված հակամարտություն չէ»,- ասել է Մամեդովը` հավելելով, թե Ադրբեջանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ առաջին անգամ ադրբեջանական պաշտոնական ներկայացուցիչներն սկսել են օգնություն խնդրել համաշխարհային հանրությունից: