Ադրբեջանի դեմ պետք է հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան

Ադրբեջանի դեմ պետք է հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմի կատարած պատերազմական հանցագործությունների համար ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջոցով դիմել Միջազգային քրեական դատարան: Ըստ նրա՝ հիմա պարզապես անհրաժեշտություն է, որ Հայաստանն իրավական առումով քայլեր կատարի: Միջազգային իրավունքի տեսանկյունից, նրա խոսքերով, տեղի է ունեցել պատերազմական հանցագործություն, հետևաբար՝ կարիք կա մանրամասն փաստաթղթավորելու եւ միջազգային ատյաններում հայց ներկայացնելու Ադրբեջանի դեմ:



«Դրա տարբերակները կան, հայտարարությունները պետք է նաև գործի վերածել: Ես կոչ եմ անում մասնագետներին՝ համախմբվել ու Ադրբեջանի իշխանությունների դեմ միջազգային քրեական դատարանում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջոցով կամ այլ միջոցներով միջագային քրեական գործ հարուցել»,- ասաց պատգամավորը: