«Մտերմությունը» կօգնի՞ գործին

«Մտերմությունը» կօգնի՞ գործին

Երեկ ՀՀԿ նիստից առաջ Եկմալյան 5 շենքի բողոքավոր բնակիչները երկար-բարակ ջերմ զրուցում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ։ Նրանց զրույցն ընդհատեց ՀՀԿ-ի հայտնի տատիկը, որն սկսեց փառաբանել Տարոն Մարգարյանին։ Քաղաքապետից հետաքրքրվեցինք՝ ի՞նչի մասին էին խոսում, խնդրի լուծման ուղղությամբ տեղաշարժ կլինի՞։ Պարզվեց՝ տարիների չլուծված խնդիրը մտերմացրել է քաղաքապետին բնակիչների հետ, եւ նրանք ուղղակի «մտերմիկ զրուցում էին առօրյայից»։ Իսկ այդ մտերմությունը խնդրի լուծմանը կօգնի՞։ «Ինչը քաղաքապետարանի լիազորությունների մեջ է, մենք պատրաստակամ ենք, բայց ընդհանուր է խնդիրը։ Խնդիրն այն է, որ կա իրացման գոտի, տարածքը կա, հնարավորությունը կա, ուղղակի ժամանակ է անհրաժեշտ»։ Ըստ նրա՝ խնդիրները հիմնականում իրավական են, նաեւ մի քիչ՝ ֆինանսական։ Չնայած խնդիրների հետեւում հաճախ քաղաքական դեմքեր են կանգնած։