Հրաչի դուստրը ծնվեց մայիսի 6-ին, ժամը 06.00-ին (ֆոտոշարք)

Հրաչի դուստրը ծնվեց մայիսի 6-ին, ժամը 06.00-ին (ֆոտոշարք)

Ախուրյանի «Մոր եւ մանկան» բժշկական կենտրոնում այսօր վաղ առավոտյան ծնվել է քառօրյա պատերազմում արիաբար զոհված Հրաչ Գալստյանի դուստրը: Ծննդատան ադմինիստրացիայի աշխատակցուհին Hraparak.am-ին փոխանցեց, որ երեխան ծնվել է 2կգ 900գրամ, առողջ, հրաշք բալիկ է, ինչպես Հրաչն ու կինն էին որոշել, փոքրիկին անվանակոչելու են Անահիտ, որը Հրաչի մոր անունն է:



Տեղեկացանք նաև, որ փոքրիկին մի շարք այցելություններ են սպասվում, նրանով հետաքրքրված է ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնը, որի աշխատակիցները շուտով այցելելու են ծննդատուն՝ տեսնելու փոքրիկին :Նույն կենտրոնը տեսակցելու է նաև քառօրյա պատերազմում հերոսաբար ընկած մեկ այլ զինվորի՝ ախուրյանցի Աշոտ Շահբազյանի ընտանիքին, քանի որ նա ոսկրածուծի դոնոր է եղել:



Ի դեպ, ծննդատան աշխատակցուհին նշեց նաեւ, որ հենց նոր Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն է այցելել փոքրիկին տեսակցելու:



Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի լրատվական  բաժնի պետի



Արևիկ Հակոբյան, Գյումրի