Իշխանությունները գտնում են, որ պահը չէ ճանաչել Արցախի անկախությունը

Իշխանությունները գտնում են, որ պահը չէ ճանաչել Արցախի անկախությունը

Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչել հարմար պայմաններում և հարմար ժամանակին, բայց ոչ այսօր:



«Եթե դուք հիշում եք, բազմիցս առաջարկներ են եղել ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանությունը: Պարբերաբար իշխանությունները չեն գնացել այդ ճանապարհով, ասելով որ ընդունելի քայլ է դա, բայց ամեն ինչը պետք է անել իր ժամանակին: Եթե հիշում եք Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելը դիտարկվեց որպես մեր կողմից հնչեցրած սպառնալիք: Եթե Ադրբեջանը շարունակի ռազմական գործողությունները, մենք կճանաչենք ԼՂ անկախությունը: Կարծում եմ, որ դա ամեն դեպքում այն գործոնն էր, որը պետք չէր մեկ ամիս երկու ամիս, մեկ տարի առաջ մենք օգտագործած լինեինք, և հիմա էլ, եթե դուք ուշադիր եք, մեր կառավարության որոշման մեջ ըստ էության ինչ է ասվում՝ գաղափարը միանգամայն ընկալելի, ընդունելի է, յուրաքանչյուր հայ մարդու համար սրտին մոտ գաղափար է՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը: Բայց այս պահին իշխանությունները գտնում են, որ այն պահը չէ, որպեսզի դա մենք իրականացնենք: Կառավարությունն ասաց, որ դա մեր նպատակներից է, մենք դա կիրականացնեն համապատասխան պահի, համապատասխան պայմաններում: Առայժմ մենք ձեռնպահ ենք մնում և կարծում եմ հայտարարել, հետո ձեռնպահ մնալն այս պահին արդյուքնները տալիս են: Մենք կանենք այն պահին, երբ անհրաժեշտ լինի».- նշեց ՀՀԿ փոխնախագահը: