Ադրբեջանի ԱԳՆ-ն ողջունել է Սերգեյ Լավրովի դիրքորոշումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն ողջունել է Սերգեյ Լավրովի դիրքորոշումը

Ինչպես հայտնի է,  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն հայտարարել է, որ Երեւանը հավաստիացրել է, թե միակողմանի կերպով չի ճանաչի ԼՂ անկախությունը եւ հավելել, որ հարցը քննարկում է ոչ թե պաշտոնական Երեւանը, այլ երկու խորհրդարանականներ Հայաստանում:



Վերջինս նաեւ մանրամասներ է հաղորդել, որ պաշտոնական Երեւանը հստակ է իր դիրքորոշման մեջ․ հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական meydan.tv-ն, պաշտոնական Բաքուն իր գոհունակությունն է հայտնել ՌԴ ԱԳՆ-ին՝  ԼՂ հակամարտության հարցում այս առնչությամբ ունեցած նմանօրինակ դիրքորոշման համար:



Ինչպես նշում է Turan գործակալությունը, Բաքվից հայտարարել են, որ Ադրբեջանը պատրաստ է առարկայական բանակցությունների, որոնք նախատեսում են «գրավյալ տարածքների ազատագրում»: