Պոլիտ-ալոգիզմ

Պոլիտ-ալոգիզմ

Եթե Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմ սանձազերծվի, կսկսվի ոչ միայն փոխադարձ օգնության տրամադրման, այլեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթաց: Ըստ News.am-ի մայիսի 5-ին ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը: (http://news.am/arm/news/325826.html)



Ապրիլի 2-ին կարծես թե Ադրբեջանը տակտիկական թրենինգ չի սկսել, ագրեսիա է իրականացրել, որի հետեւանքով հայկական կողմը տվել է 90-ից ավելի զոհ, 125 վիրավոր:



Ավերվել են խաղաղ բնակավայրեր, շուրջ 2000 մարդ տեղահանվել է: Ադրբեջանի ագրեսիան շարունակվում է: Չկա երաշխիք, որ ցանկացած պահի ԼՂՀ գյուղերն ու քաղաքները չեն ենթարկվի հրթիռահրետակոծության:



Եթե պատերազմը կանխել հնարավոր չէ, ապա ավելի լավ չէ՞ ԼՂՀ-ն ճանաչել այստեղ եւ այժմ, քան թե սպասել, որ հակառակորդը ֆրոնտալ հարձակման անցնի: Ինչ որ ալոգիկ է հնչում: Իսկ գուցե լոգիկա այնուամենայնիվ կա՞, Ադրբեջանը պետք է հարձակվի, գրավի որոշ տարածքներ, որից հետո ԼՂՀ-ն կճանաչվի՞:



Այսինքն, ԼՂՀ-ի ճանաչումը հետաձգվում է, որովհետեւ Հայաստանին դժվար կլինի աշխարհին բացատրել, որ դե-ֆակտո սահմաններում է լեգիտիմացնում ԼՂՀ-ն, իսկ եթե Ադրբեջանը հարձակվի եւ օկուպացնի բուֆերային զոնան, ապա նախկին ԼՂԻՄ տերիտորիայով ԼՂՀ ճանաչումը հեշտ կլինի՞ ֆորմալացնել:



Այստեղ լոգիկա կա: Ալոգիկ է, որ դա կառուցվում է Ադրբեջանի կոնստրուկտիվիզմի վրա, որ բուֆերային զոնան գրավելուց հետո Ալիեւը «ստոպ» կտա: Նախ, չի տա, երկրորդ՝ զորքերը չեն ենթարկվի: Եւ ով համոզել է, որ Հայաստանը ԼՂՀ ճանաչման պրոցեսում «զադնի խոդ» դնի, դիպլոմատիկ կժպտա. «Մեզ երաշխիք էին տվել, որ Ստեփանակերտը չեն գրավի, բայց խոստումը չհարգեցին»:



Լուծումը միշտ սիտուատիվ է: Ադրբեջանի շարունակվող ագրեսիան ԼՂՀ-ն ճանաչելու ամենակրիտիկական վիճակ է հասունացրել: Չօգտագործել դա, նշանակում է կրկնել առաջին հանրապետության սխալը, երբ Դրոն ապստամբած Ղարաբաղից հեռացավ՝ ենթարկվելով բոլշեւիկների ուլտիմատումին…



Հայկ Արզումանյան