Գլուխները պատին են տալիս մեզ ահաբեկիչ անվանողները

Գլուխները պատին են տալիս մեզ ահաբեկիչ անվանողները

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և մի քանի ոստիկանի պատանդ պահած «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն այսօր Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք շատ լավ են պատկերացնում իրենց ճակատագիրը, երբ այս հարցը առանց ցնցումների և առանց նոր արյան ավարտվի։ Նկատեցինք, որ գուցե արդեն քրեական գործ է հարուցվել, ի վերջո՝ զոհ կա, արյուն է թափվել, այս ամենը ահաբեկչություն է որակվում, ծանր հոդվածներ են ենթադրվում։



«Անշուշտ, պատկերացնում ենք, երեխա չենք։ Բայց մենք էլ մեր պատկերացումներն ու հաշվարկներն ունենք, բնականաբար, և մենք էլ մեր համոզմունքներն ունենք, թե հետագայում ինչպիսի զարգացումներ են լինելու»,-ասաց նա։



-Ի դեպ, ինչո՞վ է պայմանավորված պատանդներից մի քանիսին բաց թողնելը։



-Բացի մարդասիրությունից, բարի կամքի դրսևորումից և, ինչ-որ առումով, կառուցողական լինելու մեր պատրաստակամությունը ցույց տալուց, ոչ մի ուրիշ հիմք չունի։



-Ոմանք Ձեզ անվանում են ահաբեկիչներ։ Մի քիչ շատ մարդասե՞ր չեք ահաբեկիչ կոչվելու համար։



-Գլուխները պատին են տալիս մեզ ահաբեկիչ անվանողները։ Մենք ահաբեկիչ չենք, մենք ապստամբներ ենք։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ