Իմ դատը ստեղ ա լինելու. Հովհաննես Հարությունյան. (ֆոտոշարք, տեսանյութ)

Իմ դատը ստեղ ա լինելու. Հովհաննես Հարությունյան. (ֆոտոշարք, տեսանյութ)

«Մենք չենք վախենում մեր կյանքը զոհելուց, մենք վախենում ենք հայրենիք կորցնելուց, դրա համար էլ ստեղ ենք»,- նշեց «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Հովհաննեսը, ով 29 տարեկան է և եկել է Մոսկվայից: Նրա խոսքերով՝ խմբի հետ ծանոթացել է ապրիլ ամսին, իսկ Ժիրայր Սեֆիլյանի մասին շատ է լսել, նայել նրա մասնակցությամբ տեսանյութերը:



Հարցին` եթե մի օր կանգնի դատարանի առաջ, ըստ իրեն` որ մեղադրանքը իրեն կառաջադրվի, Հովհաննեսը պատասխանեց. «Իմ դատը ստեղ ա լինելու, եթե լինի էլ, մենք դատարանի առաջ չենք կանգնելու, մենք զենքերը չենք դնելու, զենքերը կարան ընկնեն մեր ձեռքից, բայց չենք դնի, մինչև վերջ գնալու ենք, ինչին որ եկել ենք»:



Նրա խոսքերով՝ կարևորը այն չէ, որ Սերժ Սարգսյանը հեռանա, կարևորն այն է, որ ռեժիմը վերացվի, քանի որ դա է հայ ժողովրդին խեղճացրել: