Խորենացի փողոցում մեծ քանակությամբ սննդամթերք է կուտակվել (ֆոտո)

Խորենացի փողոցում մեծ քանակությամբ սննդամթերք է կուտակվել (ֆոտո)

Այս պահին Խորենացի փողոցում ամեն ինչ խաղաղ հունով է ընթանում: Տասնյակ ոստիկաններ հսկում են անցակետը: Ներկա են լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մի խումբ քաղաքացիներ:



Մի երիտասարդ նկար էր բերել Խորենացի փողոց և տեղադրել կենտրոնում, նա լրագրողներին հայտնել է, որ այնտեղ պատկերված է քաոս: Ծառերին էլ փակցված են Հայաստանի մարզերի անունները:Երեկոյան արդեն, երբ հավաքվում են քաղաքացիները, ամեն մեկը, տեսնելով իր քաղաքի անունը, մոտենում է այնտեղ:



Նշենք նաև, որ ոստիկանական պատնեշի դիմաց մեծ քանակությամբ սննդամթերք է կուտակվել: Մարդիկ շարունակում են սննդի պաշար բերել Խորենացի փողոց: Առավոտյան այս փողոցում էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով բանակցում էր ոստիկանների հետ, որ իրեն թույլ տրվի սնունդը փոխանցել «Սասնա Ծռեր»-ի տղաներին: Սակայն նրան հայտնել էին, որ տղաներին արդեն սնունդ փոխանցվել է:ՀԽ-ն այս տեղեկությունը դեռ չի հաստատել:



Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներն արդեն մի քանի օր է, ինչ սնունդ և ջուր չունեին, մեծ ցույցերն ու բողոքներն իշխանություններին «տեղ չէին հասնում», սակայն ապստամբները սոված չմնացին: Ինչպես այսօր տեղեկացանք, վաղ առավոտյան ոմն Արթուր Սարգսյան իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով և ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ: Ասում են` Արթուրը Սարի թաղի բնակիչ է, մոտ 50 տարեկան եւ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` հիմա էլ ՊՊԾ գնդում է գտնվում: