«Ժողովուրդ». Գորիսի և Մեղրիի քաղաքապետ կընտրեն նաև շրջակա գյուղերի բնակիչները

«Ժողովուրդ». Գորիսի և Մեղրիի քաղաքապետ կընտրեն նաև շրջակա գյուղերի բնակիչները

«Ժողովուրդը» գրում է «Հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք Սիսիանի քաղաքապետի ընտրություններում բավական թեժ պայքար է սպասվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական թեկնածուն լինելու է ՀՀԿ անդամ Սամվել Թանգյանը, որը Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետն է: Նրանից բացի՝ Սիսիանի քաղաքապետի պաշտոնի համար հնարավոր է առաջադրվի նաեւ Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի որդին` Արթուր Սարգսյանը: Վերջինս զբաղեցնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նախաբացթողումային հսկողության բաժնի պետի պաշտոնը: Կապանում, ամենայն հավանականությամբ, կրկին քաղաքապետ կդառնա Աշոտ Հայրապետյանը: Իսկ ինչ վերաբերում է Գորիս եւ Մեղրի քաղաքներին, այստեղ կատարյալ անորոշություն է տիրում: Ինչպես հայտնի է՝ ՀՀ իշխանությունները վերը նշված քաղաքների հարեւանությամբ գտնվող բոլոր գյուղերը միավորել են այդ երկու համայնքների մեջ, եւ այժմ դրանց բնակիչները եւս պետք է Գորիսի եւ Մեղրիի քաղաքապետեր ընտրեն«:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: