Սա խայտառակություն է. նախկին օմբուդսմենը՝ երեկվա դեպքերի մասին

Սա խայտառակություն է. նախկին օմբուդսմենը՝ երեկվա դեպքերի մասին

Ակնհայտ է, որ Հայաստանում մոռացել են մարդու իրավունքների մասին: Այս մասին Hraparak.аm-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանը: «Ոչ միայն մարդու իրավուքների մասին են մոռացել, այլ նաեւ Սահմանադրության, օրենքների: Խոսքը հատկապես իշխանությունների մասին է: Այնպիսի տպավորություն է, որ սահմանադրական հանրաքվեից հետո ուղղակի պատռվել եւ մի կողմ է նետվել ողջ իրավական համակարգը»,-հայտարարեց Անդրեասյանը՝ հավելելով. «2008 թվականի մարտի 1-ից հետո իմ պաշտոնավարման ընթացքում նման վայրենի խախտումներ ուղղակի չեմ տեսել եւ կարծում եմ` սա խայտառակություն է, որը վաղուց մոռացված էր մեր կողմից եւ մենք հույս ունեինք, որ այլեւս ՀՀ-ում նման երեւույթներ չեն դիտվի: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, պետք չի դրա համար լինել ոչ իրավապաշտպան, ոչ իրավաբան, ոչ մասնագետ, ուղղակի ցնցող է: Եւ ես նույնպես ցնցված եմ, այլ խոսքեր չեմ գտնում ասելու»: Նախկին օմբուդսմենն, ի դեպ, Հայաստանում չէ, տեղի ունեցող իրադարձություններին հետեւում է արտերկրից, եւ վաղը պատրաստվում է վերադառնալ Երեւան, ու, իր խոսքով, ավելի ակտիվ մասնակցել գործընթացներին: