Նիստի օրերին վարչապետի դռների մոտ նախարարները հերթ են կանգնում

Նիստի օրերին վարչապետի դռների մոտ նախարարները հերթ են կանգնում

Այսօր կառավարության նիստը գաղտնի մաս չուներ, և թվում էր, նախարարները անմիջապես կիջնեն լրագրողներին տեսնելու և ֆինանսական կարևոր որոշումների նախագծերի շուրջ խոսելու։ Իսկ այդպիսիք քիչ չէին։ Սակայն ոչ մեկը չիջավ, բացառությամբ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի։ Նա էլ, սովորականի պես, միանգամից չհամաձայնեց խոսել։ Մյուսները հերթ էին կանգնել վարչապետի դռան մոտ, ինչպես հաղորդեցին մեզ ներսից։



Ամեն նիստից հետո վարչապետի հետ հարց լուծողների հերթ է գոյանում նրա կամ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի դռների մոտ։ Փաստորեն, մեր նախարարները նախընտրում են վարչապետի հետ առանձնազրույցներում իրենց հարցերը լուծել, մինչդեռ կառավարության նիստերի ժամանակ նրանք սովորաբար լուռ ու մունջ են։ Խոսում են միայն զեկուցողները, իսկ մյուսները ոչ հարց են տալիս զեկուցողներին, ոչ առաջարկություն են հնչեցնում։ Միակ հարց տվողը, որպես կանոն, կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է։