Չեչնիայում մահմեդական տոնի կապակցությամբ կարիքավոր բնակչությանը կով, ոչխար և ուղտ կբաժանեն

Չեչնիայում մահմեդական տոնի կապակցությամբ կարիքավոր բնակչությանը կով, ոչխար և ուղտ կբաժանեն

Մահմեդական Կուրբան Բայրամ տոնի կապակցությամբ ավելի քան 60 հազար գլուխ ոչխար և խոշոր եղջերավոր անասուններ, ինչպես նաև 100 ուղտ կբաժանեն Չեչնիայի և Ռուսաստանի հարակից մարզերի աղքատ բնակչությանը՝ որպես օգնություն Ահմադ Կադիրովի անվան հիմնադրամի կողմից: Այս մասին հայտարարել է Չեչնիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռամզան Կադիրովը: 



Մահմեդական Կուրբան Բայրամի տոնակատարությունները սկսվում են Էլ Հիջա սուրբ ամսվա 10-րդ օրը: Այս տարի դրանք սեպտեմբերի 12-ին: Չեչնիայում համապատասխան տոնական հրամանագրով սեպտեմբերի 12-ը, 13-ը և 14-ը հայտարարվել է ոչ աշխատանքային: