Սարկոզին առաջարկել է Ֆրանսիայում ահաբեկչության հարցերով հատուկ դատարան և դատախազություն ստեղծել

Սարկոզին առաջարկել է Ֆրանսիայում ահաբեկչության հարցերով հատուկ դատարան և դատախազություն ստեղծել

Ֆրանսիայի նախագահի հնարավոր թեկնածու նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին առաջարկել է երկրում ահաբեկչության հարցերով հատուկ դատարակ ստեղծել։ Ինչպես փոխանցում է ֆրանիական Journal du Dimanche-ը՝ թեկնածում նաև նշել է. «Ես առաջարկում եմ ստեղել նաև համապատասխան դատախազություն։ Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է, որ այդ հարցով որոշումը կայացնեն հատուկ իրավաբանները»: Սարկոզին նաև առաջարկել է ստեղծել կենտրոն, որտեղ կպահվեն ահաբեկչության հետ առնչություն ունեցողները։ Ահաբեկչության համար դատապարտվածները, ըստ Սարկոզիի, պետք է պահվեն առանձին վայրում։



Սարկոզին նաև չի զլացել նշել, որ գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը բավարար ջանքեր չի գործադրում ահաբեկչական սպառնալիքից Ֆրանսիայի քաղաքացիներին պաշտպանելու համար։