Բուրիաթիայում շունը 3 տարեկան երեխայի է հոշոտել

Բուրիաթիայում շունը 3 տարեկան երեխայի է հոշոտել

Ողբերգությունը կատարվել է առանձնատան բակում: Մինչ մայրն զբաղված է եղել տան հագսերով և2 տարեկան դստեր խնամքով, նրա 3 տարեկան որդին դուրս է եկել բակ՝ խազալու:



Ընդամենը 20 րոպե անց ծնողները գնացել են որդու հետևից և նրան հայտնաբերել շան կողքին պառկած՝ մարմնի վրա բազմաթիվ վերքերով: Երեխային անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները ոչինչ անել չեն կարողացել:



Բուրիաթիայի Քննչական կոմիտեից հայտնել են, որ շունը նրանց բակում հայտնվել է ընդամենը մի քանի օր առաջ: Մահացած երեխայի ծնողները, տունը պահպանելու նպատակով, այն գնել էին իրենց ծանոթից և պահում էին շղթայված վիճակում:



Միջադեպից հետո շանը քնեցրել են: