БМП-3-ի մատակարարումը Արդբեջանը դադարեցրել է ֆինանսական խնդիրների պատճառով

БМП-3-ի մատակարարումը Արդբեջանը դադարեցրել է ֆինանսական խնդիրների պատճառով

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին БМП-3 հետեւակային զրահամեքենաների մատակարարումը հետաձգվել է մինչեւ հաջորդ տարեվերջ եւ 2018-ի սկիզբ` ֆինանսական խնդիրների պատճառով: Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է Тракторные заводы կոնցեռնի փոխտնօրեն Ալեքսեյ Լոսեւը:



«Պայմանագիրը ուժի մեջ է, սակայն պետք է մի փոքր սպասել, քանի որ խնդիրներ կան ֆինանսավորման հետ»,- ասել է Լոսեւը: Մինչ այս հայտնվել էր, որ զրահամեքենաների մատակարարումը կավարտվի այս տարում: Նշենք, որ ռուս-ադրբեջանական ռազմական պայմանագրերը սկսել են կնքվել դեռեւս 2010-ից: Վերջնական մասը այդ պայմանագրերի իրացվելու է 2017-ին եւ ունի $1 միլիարդ արժեք: