Լուկաշենկոն բացատրել է որդու բացակայությունը

Լուկաշենկոն բացատրել է որդու բացակայությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պաշտոնական միջոցառումներում իր 12-ամյա որդու բացակայությունը պայմանավորված է նրա մեծանալով: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:



«Մի շարք ռուսական լրատվամիջոցներ, զարմանալիորեն պրոիշխանական, մտահոգ են Կոլյայի ճակատագրով՝ ահա, նա այլևս նախագահին չի ուղեկցում: Բայց նրա հասակն արդեն 172 սանտիմետր է... Ես չեմ կարող նրա ձեռքը բռնած ման տալ: Նա արդեն բոլորովին այլ մարդ է»,- հայտարարել է Լուկաշենկոն: