Կիևը Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների նախապայմաններ է դնում

Կիևը Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների նախապայմաններ է դնում

Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը մեկնաբանել է նախագահ Պորոշենկոյի պարաստակամությունը Կրեմլի ներկայացուցիչների հետ բանակցությունների հարցում: Արտգործնախարարի հայտարարությունը հնչել է 1+1 հեռուստաալիքի եթերում:



Նախարարի խոսքով՝ ուկրաինական կողմը կհամաձայնի բանակցությունների միայն այն դեպքում, երբ վստահ լինի դրանց արդյունքի հարցում կամ ընդդիմախոսներից լսի Ուկրաինայի խնդրի կարգավորման այնպիսի առաջարկներ, որոնք ընդունելի կլինեն Կիևի համար: 



«Եթե մեզ շանս տրվի պայմանավորվածություններ ձեռք բերելու, մենք անպայման կհավաքվենք Փարիզում կամ Բեռլինում և շատ արագ,- հայտարարել է Կլիմկինը: