Բարսելոնայում շուռ է եկել տուրիստական ավտոբուս

Բարսելոնայում շուռ է եկել տուրիստական ավտոբուս

Բարսելոնայում շուռ է եկել տուրիստական ավտոբուսը: Ինչպես հաղորդում է Lainformacion.com-ը, միջադեպը տեղի է ունեցել գիշերը, քաղաքի ճանապարհային հանգույցներից մեկում: Նախնական տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը եղել են վատ եղանակային պայմանները: Նշվում է նաեւ, որ տուժել է քսանչորս մարդ՝ վարորդը եւ քսաներեք ուղեւորները: Վերջիններս հոսպիտալացվել են: Բարեբախտաբար, զոհեր չկան: