Դատախազությունը սկսել է զբաղվել Թրամփով

Դատախազությունը սկսել է զբաղվել Թրամփով

Նյու Յորքի Գլխավոր դատախազությունը սկսել է ստուգումներ իրականացնել ԱՄՆ նախագահական ընտրությունների Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի բարեգործական հիմնադրամում:



Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Հաղորդվում է նաև, որ Թրամփի շտաբը արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է՝ զարմանալի է այն, որ դատախազությունը տարիներ շարունակ աչք է փակել  Քլինթոնների բարեգործական հիմնադրամի վրա: Թրամփի շտաբը այս քայլը համարում է ուղղակի ուշադրություն շեղող գործողություն, որի նպատակը Հիլարի Քլինթոնի ոչ այնքան օրինական գործողություններից հանրային ուշադրությունը շեղելն է: