Վանի նահանգում հարձակում է տեղի ունեցել ռազմական շարասյան վրա

Վանի նահանգում հարձակում է տեղի ունեցել ռազմական շարասյան վրա

Թուրքիայի Վանի նահանգում հարձակում է տեղի ունեցել ռազմական շարասյան վրա: Փորձել են պայթեցնել ռազմական մեքենան: Այս մասին հայտնում է Haber7-ը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշվում է միայն, որ հարձակումն իրականացվել է քուրդ գրոհայինների կողմից: Տեղեկություններ չկան նաեւ զոհերի եւ վիրավորների վերաբերյալ: Պայթուցիկ սարքը եղել է ինքնաշեն, հեռահար կառավարումով: