Այսօր «Սմայլիկի» ծննդյան օրն է

Այսօր «Սմայլիկի» ծննդյան օրն է

1982 թվականի սեպտեմբերի 19-ին առանջին անգամ համակարգչային հաղորդագրություններում սկսեցին կիրառվել մեր կողմից շատ սիրված «սմայլիկները»՝ ուրախ թվային ժպիտները, որոնք այսօր ուղեկցում են մեզ առօրյա վիրտուալ խոսակցություններում:



Նորարարության հեղինակը պրոֆեսոր Սքոթ Ֆալմանն է` Կարնեգի-Մելոնի համալսարանից: Առաջին սերնդի սմայլիկները եղել են ընդամենը երեքը, ապա արդեն զարգացել են եւ այսօր կարելի է ասել, ունենք սմայլիկների անհաշիվ բազմություն, որոնք արտահայտում են մարդկային գրեթե բոլոր զգացողություններն ու ապրումները:



Ի դեպ հայտնի է, որ այդ համալսարանում մեծ բանավեճեր են ծավալվել` հասկանալու համար, թե որ զգացողությունների եւ ապրումների համար արժի սմայլիկներ ստեղծել: Իր գոյության երեսուն տարիների ընթացքում՝ սմայլիկները ինտեգրվեցին վիրտուալ իրականություն եւ դարձան մեր էլեկտրոնային նամակագրության անբաժանելի մասը: