Քադիրովը հավաքել է ձայների 97 տոկոսը

Քադիրովը հավաքել է ձայների 97 տոկոսը

ՌԴ Չեչնիայի նախագահի պաշտոնակատար Ռամզան Քադիրովը հանրապետության նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 97,06 տոկոսը՝ քվեաթերթիկների 15,16 հաշվարկման նախնական արդյունքներով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Բացի Քադիրովից, առաջադրվել էին նաեւ «Աճման կուսակցության» ղեկավար Իդրիս Ուսմանովը, «Արդար Ռուսաստան» կուսակցության ռեգիոնալ բաժանմունքի ղեկավար Սուլթան Դենիլխանովը եւ հանրապետության Հանրային պալատի ղեկավար Գայիրսոլտ Բասաեւը: Քադիրովն ինքն իր ինստագրամյան էջում գրել է, որ ՌԴ ԿԸՀ-ն արձանագրել է բարձր կազմակերպչականություն եւ թափանցիկություն Չեչնիայում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ: Բարձր է եղել նաեւ ընտրողների հաճախելիությունը: Երեկոյան վեցի սահմաններում ընտրել էին արդեն ընտրության իրավունք ունեցողների 84 տոկոսը: