Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը տեղ է հասել է, առաջիկայում կսկսվի բաշխումը. «Երկիր մեդիա»

Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը տեղ է հասել է, առաջիկայում կսկսվի բաշխումը. «Երկիր մեդիա»

Հալեպում ծանր իրավիճակը շարունակվում է։ Ինչպես հեռախոսով փոխանցել է հեռուստաալիքի թղթակից Զարմիկ Պողիկյանը, ինտենսիվ հրթիռակոծությունը վերսկսվել է։ Հայաբնակ թաղամասերում ապրելը գնալով ավելի դժվար է դառնում, չկա ջուր եւ էլեկտրականություն։



Թեպետ սիրիական բանակը որոշ շրջաններում առաջխաղացում ունի, սակայն զինյալների դիրքերն ավելի են բարելավվել։



Այսօր հայ համայնքը հրաժեշտ է տվել նախորդ օրը զոհված երեք հայորդիներին՝ Հակոբ Չալաքյանին, Գասպար Շադոյանին եւ Մովսես Մովսեսյանին: Վերջին երկուսը դաշնակցական երիտասարդներ էին, որոնք ապահովում էին հայաբնակ թաղամասի անվտանգությունը։



«Փորձում ենք ինքնակարգավորվել, մեկս մյուսին օգնության հասնել»,- ասել է Պողիկյանը` նշելով, որ Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունն արդեն հասել է, առաջիկայում կսկսվի բաշխումը։