Վթար Գյումրի-Երևան ավտոճանապարհին. «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է

Վթար Գյումրի-Երևան ավտոճանապարհին. «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 09.46-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարի Գյումրի-Երևան հատվածում (8-րդ կմ) կողաշրջվել է «ԿամԱԶ» մակնիժի 300SU46 պետհամարանիշի բետոնխառնիչ, առկա է վառելիքի արտահոսք. տուժածներ չկան:



Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: