Վթար Արտաշավան գյուղում, 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Վթար Արտաշավան գյուղում, 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 7-ին, ժամը 18.59-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 15 կմ-ին՝ Տառերի պուրակի մոտ, իրար են բախվել BMW մակնիշի 34 OR 082 և NISSAN pathfinder մակնիշի 33US 022 պետահամարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 4 քաղաքացի տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ:



Կտրվի լրացուցիչ տեղեկություն: