Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հոկտեմբերի 7-ից 9-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:Այս մասին ասվում է ՀՀ ԱԻՆ մամուլի հաղորդագրությունում:



Մասնավորապես` Երևանի Նոր Նորք 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում այրվել է 100 քմ խոտածածկույթ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 4 դպրոցի մոտակայքում՝ մոտ 3 հա, Կենտրոն թաղամասում՝ մոտ 3500 քմ, թիվ 14 դպրոցի մոտակայքում` մոտ 1.2 հա, Ֆանտան գյուղի ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում՝ մոտ 5000 քմ, Սյունիքի մարզի Լիճք գյուղում՝ մոտ 800 քմ, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 11 տան մոտակայքում՝ մոտ 800 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Շինարարների փողոցում՝ 2000 քմ, Մ-6 ավտոճանապարհի Ստեփանավան-Տաշիր հատվածի 1-ին կմ-ի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կոնգոյի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքի Խարբերդի ամառանոցների մոտակայքում՝ մոտ 150 քմ բուսածածկույթ:



Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: