Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հոկտեմբերի 10-ին, ժամը 00.10-ին, Երևանի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ-525» և «ԲՄՎ-X5» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ-X5»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 21.20-ին, Երևանի Հր. Քոչարի փողոցի թիվ 2 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու և 41-ամյա քաղաքացու. վերջիններս մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 4.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 25-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե պատնեշին:
Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղում ստացել համապատասխան բուժօգնություն:
Կատարվում է քննություն:



***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 22-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի անհայտ ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում վրաերթի է ենթարկել 79-ամյա հեծանվորդի և դեպքի վայրից դիմել փախուստի:
Տարեց տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի 31-ամյա վարորդը:
Բացատրական աշխատանքների շնորհիվ նա ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:



***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 15.45-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղեգնաձորի Միկոյան փողոցում բախվել է հեծանիվ վարող 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 21.40-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Իջևանի Արցախյան-Նալբանդյան փողոցների հատվող ճանապարհի մոտ գնվող հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 11.40-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ագաթանգեղոսի և Խորենացի փողոցների խաչմերուկում բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ, առաջ ընթանալով, վրաերթի է ենթարկել 74-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 17.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գալշոյան փողոցի թիվ 5/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Լադա-21120» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 45-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել դաշտը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



***



Հոկտեմբերի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Նիսան Մուրանո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 31-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արարատի մարզի Մխչյան գյուղի հատվածում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոտարհանիչը բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով էլեկտրական լարումից առաջացած հրդեհի հետևանքով ավտոտարհանիչը, դրա վրա բեռնված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, ինչպես և «ՎԱԶ-21099»-ը այրվել են, իսկ «Ֆորդ Տրանզիտ»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Հրդեհը մարվել է ժամը 21.58-ին՝ 2 մարտական հաշվարկի ուժերով:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:



***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացուհու և դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:



***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհին՝ Լուսագյուղ գյուղի հատվածում, իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով ժամը 12.25-ին տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Երևան-Սևան 10-րդ կմ-ում և «Առինջ մոլի» հատման խաչմերուկում, «Սիտրոեն» մակնիշի ավտոմեքենան, հետընթաց կատարելիս, բախվել է «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի:
«Տոյոտա Կորոլա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Կապան ավտոճանապարհի 326-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ձախակողմյան հողաթմբին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 20-ին, «ՎԱԶ- 21099» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ավտոճանապարհի 122-րդ կմ-ում դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



***
Հոկտեմբերի 5-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդվել էր 56-ամյա կնոջ՝ լոգարանում վայր ընկնելու հետևանքով մարմնական վնասվածք ստանալու մասին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ կինը մարմնական վնասվածքը ստացել է հոկտեմբերի 5-ին, ժամը 20-ի սահմաններում՝ Բերդ-Իջևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին՝ ամուսնու վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն: