ՀԱԿ-ը կողմ կքվեարկի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին

ՀԱԿ-ը կողմ կքվեարկի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին

Ազգային ժողովում այսօր արտահերթ նիստով քննարկվում էր Ընտրական օրեսգրքում փոփոխությունների նախագիծը։ Դրանով նախատեսվում է ընտրացուցակների հրապարակում, ընտրական գործընթացի ուղիղ հեռարձակում և տեսանկարահանում, նաև ընտրախախտում թույլ տված անձանց նկատմամբ պատիժների խստացում։ Նշենք, որ այս փոփոխությունները 4+4+4 ֆորմատով ձևավորված քաղաքական համաձայնության արդյունք են։



Նիստի ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցությունը կողմ կքվեարկի ընտրական օրենսգրքում քաղաքական համաձայնության արդյունքում առաջարկվող փոփոխությունների այս նախագծին:



«Մենք, բնականաբար, կողմ ենք քվեարկելու այս նախագծին, քանի որ կարևորում ենք այն համաձայնությունը, որ կայացավ քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության միջև նաև հասարակության ճնշման արդյունքում: Սակայն, միևնույն ժամանակ, մենք կհայտարարենք, որ այս փոփոխությունները չեն երաշխավորում, որ ընտրությունները լինելու են ամբողջովին արդար և թափանցիկ»,- իր խոսքում ասաց Մանուկյանը:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ