37 հազար դրամ՝ 3 երեխաների մորից

37 հազար դրամ՝ 3 երեխաների մորից

Երեկ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Հրաչյա Ավետիսյանը, որն Այգեկ գյուղի բնակչին ««Փարոսում» ընդգրկելու համար պահանջել է կաշառք՝ մեկ ամսվա նպաստի չափով՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում կզրկի «Փարոսից»»։ Խոսքը 3 երեխաների մոր մասին է, նպաստի չափը՝ 37 հազար դրամ։ Այդ փողը նա տարել է Հ․ Ավետիսյանին, նախապես հայտնելով «օպերներին»։ Ի դեպ, վերջերս սոցապնախարար Արտեմ Ասատրյանը, կառավարության նիստից հետո վստահեցնում էր, որ կաշառք վերցնելու դեպքեր սոցապ համակարգում չեն արձանագրվել։