Մեր գլխի գալիքը՝ Աքլորի տարում

Մեր գլխի գալիքը՝ Աքլորի տարում

Արևելյան օրացույցում Աքաղաղը ամենավառ, ամենանրբանկատ և ամենաշփվող նշանն է, ով սիրում է իր անձի հանդեպ մեծ ուշադրություն, լողալ հաճոյախոսությունների մեջ և շոյվել գովասանքներից։ Հակառակ սեռը չի կարող դիմակայել Աքաղաղի հմայքին և ամբողջությամբ տրվում է նրա իշխանությանը։ Իր հերթին, Աքաղաղը չի կարող պարծենալ նման նվիրվածությամբ, նա հազվադեպ է ինչ-որ հետաքրքրություն ցուցաբերում որևէ մեկի նկատմամբ և չի սիրում արտահայտել իր զգացմունքները, քանզի իր համար ամենասիրելի անձը հենց ինքն է։ Չնայած նման չորությանը, Աքաղաղը բավականին հաջողակ է սիրո մեջ, ինչպես նաև բիզնեսում։ Եթե որեւէ մեկը փորձի հաղթել նրան, ապա ոչինչ չի ստացվի՝ Աքաղաղը նկատում է ամեն մանրունք։ Ինքնավստահության համար, այս մարդկանց անհրաժեշտ է մեծ քանակությամբ կոմպլիմենտներ եւ հիացմունքի խոսքեր ուղղել։ Հրեղեն Աքաղաղը սիրում է հրամայել, օժտված է տաքարյուն բնավորությամբ եւ միշտ ճշմարտությունը դիմացինի երեսին է ասում։ Այս հատկանիշները խանգարում են Աքաղաղներին, սակայն նրանք ոչինչ չեն կարող անել իրենց հետ։ Ինչ վերաբերում է ընտանիքին, ապա Աքաղաղները հազվադեպ են ամուր ընտանիքներ ստեղծում։ Հաճախ, նրանք այդպես էլ արմատացած ամուրիներ են մնում, քանզի դժվարությամբ են իրենց կյանքը նվիրում մեկ ուրիշին՝ միայն երկրորդ կեսի սերն ընդունելով։ Նման իրավիճակը հաճախ է բաժանումների հանգեցնում։ Աքաղաղի հետ ամենահարմարվող նշաններն են Ցուլն ու Օձը։ Կրքոտ եւ էմոցիոնալ Աքաղաղների համար 2017 թվականը տխուր չի լինի։ Հաշվի առնելով այն, որ այս պերսոնաժը հաճախ է իր համար արկածներ գտնում, ապա այս տարի իրավիճակը նույնպես չի փոխվի։ Կարեւորը չկորցնել սեփական հմայքը, շարմը, հաստատակամությունն ու զգայունությունը։ Այս բոլոր հատկանիշները պահպանելով, Աքաղաղն, անպայման, կհասնի այն ամենին, ինչ կցանկանա։ 2017 թվականին Աքաղաղին կարող է սպասել ծառայողական բարձրացում, թեպետ դա չի կարելի որպես ճակատագրի պարգեւ ընդունել, քանզի մի ամբողջ տարի նա աշխատել է, որպեսզի հասնի ցանկալի նպատակին։ Այս նշանի ներկայացուցիչները միշտ տարբերվել են աշխատասիրությամբ, կազմակերպչական լավ հատկանիշներով եւ մասնագիտական հրաշալի զգացողությամբ։ Սակայն գլխավորը չափը չանցնելն է, հակառակ դեպքում Աքաղաղը կարող է հայտնվել անկման եզրին։ Խորհուրդ չի տրվում ավելորդ էմոցիոնալություն ցուցաբերել, որովհետեւ, կրքի ազդեցությամբ, Աքաղաղը ունակ է անմիտ, պոռթկուն արարքների դիմել։ Կարեւոր է, որ նա զսպի իրեն, չխորացնի կոնֆլիկտները, եւ միայն այս դեպքում անհաջողությունները կշրջանցեն նշանի ներկայացուցչին։ Գալիք տարին այս վառ թռչնին ֆինանսական գործարքներում անսպասելի հաջողություն կմատուցի։ Սակայն անհրաժեշտ է հիշել, որ պետք չէ հասնել նպատակներին խարդախ ճանապարհներով։ Ինտրիգներն ու բամբասանքները հետեւելու են Աքաղաղին, եւ նրան մաքսիմում ջանքեր անհրաժեշտ կլինեն, որպեսզի չհայտնվի կոնֆլիկտային իրավիճակներում։ Անձնական կյանքում Աքաղաղներին բազմազանություն է սպասում. ամբողջովին կլանող սեր, կիրք, խանդ, նրբություն եւ խոշոր սկանդալներ։ Նրանք կզգան լուրջ հարաբերությունների ողջ շարմը, եւ բոլոր այն ներկայացուցիչները, ովքեր չեն կարողանա դիմակայել՝ առանց երկրորդ կեսի կմնան։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես իրեն կպահի Աքաղաղը. եթե ցանկանա կոնստրուկտիվ դիալոգ վարել, ապա երջանկությունը կշարունակվի, իսկ դիստրուկտիվ հակամարտության դեպքում, հարաբերությունների շարունակության հույսը բացառվում է։ Ընդհանուր առմամբ, 2017 թվականը տվյալ նշանին հատուկ ողջ ամբիցիոզությունն արտահայտելու հաջող ժամանակաշրջան է խոստանում, պարզապես անհրաժեշտ է առջեւում դնել կարեւորագույն նպատակներն ու հասնել դրանց։



ԽՈՅ։ Այս նշանի տակ ծնվածներն այս տարի ուժի մեծ հոսք կզգան, չնայած Խոյերին պոտենցիալ վտանգ է սպասելու։ Անհանգստության առիթներ չեն գրանցվում. գործերն ընթանալու են իրենց հունով, հավասարաչափ եւ մի փոքր ապատիկ, սակայն պետք է որոշակի զգուշություն ցուցաբերել։ Հակառակ դեպքում, կարելի է ճակատագրի կողմից անսպասելի հարված ստանալ, որի հետեւանքները անդառնալի կարող են լինել։ 2017 թվականին Խոյերի ամենալավ տակտիկան սպասումն է. խորհուրդ չի տրվում շտապել։



ՑՈՒԼ։ Այս տարին բոլոր Ցուլերի համար խոստանում է պտղաբեր ժամանակաշրջան լինել։ Տարեսկզբին ցանկացած գործում անհրաժեշտ կլինի զգոնություն եւ կայծակնային ռեակցիա ցուցաբերել։ Տարին «կոտոշավորները» կհիշեն ճակատագրի կողմից մատուցած անսպասելի հաճելի նվերներով, որոնք արտահայտվելու են տարբեր ոլորտներում. գործնական, սիրային, ընտանեկան։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ։ Առաջին հերթին, 2017 թվականին Երկվորյակներին անհրաժեշտ է մեծ ուշադրություն եւ ժամանակ տրամադրել ընտանիքին։ Հարազատների եւ մոտ մարդկանց հետ փոխհարաբերությունները առաջին պլանում կհայտնվեն՝ ճնշելով պրոֆեսիոնալ ռեալիզացման, ուսման եւ հետաքրքրությունների հետ կապված գործերը։ Մեծ հավանականություն կա սիրային արկածների մեջ մխրճվելու, որոնց մասին Երկվորյակները երբեք չեն մտածել։ Գոյություն ունի եւս մեկ կարեւոր պահ, որին առավել մեծ ուշադրություն է պետք դարձնել՝ հին եւ ձգվող խնդիրների լուծումը, ինչպես նաեւ կարեւոր որոշումներ կայացնելը։



ԽԵՑԳԵՏԻՆ։ Այս նշանի ներկայացուցիչների մեջ ողջ տարվա ընթացքում առկա է լինելու թեթեւ լարվածություն, որի վրա, հնարավոր է, թափվեն մանր անախորժությունները, ինչը կստիպի մոբիլիզացնել գոյություն ունեցող ողջ ուժն ու քաջությունը։ Ապստամբող այս բոլոր հանգամանքներից հետո Խեցգետինների կյանքում ամբողջովին հանգիստ է տիրելու։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լավագույն տեսանկյունից ինքնադրսեւորվելու, օգտակար որեւէ բան իրագործելու եւ հասարակության ու սեփական անձի համար օգտակար բան կատարելու հնարավորություն կստանան։



ԱՌՅՈՒԾ։ Այս նշանի տակ ծնվածները 2017 թվականին գործնական եւ պրոֆեսիոնալ ոլորտում որոշ դժվարություններ կապրեն։ Այդ պատճառով համաձայնագրեր ստորագրելու կամ փաստաթղթերի հետ աշխատելու ժամանակ անհրաժեշտ է մաքսիմալ զգոնություն ցուցաբերել։ Առյուծների համար եւս մեկ պոտենցիալ վտանգավոր ոլորտը ընտանիքն է։ Անհրաժեշտ է հետեւել սեփական արարքներին եւ ասածներին, որպեսզի հնարավոր լինի խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից։



ԿՈՒՅՍ։ Տարին Կույսերի համար խոստանում է էմոցիոնալ, իմպուլսիվ եւ նյարդայնացնող լինել։ Այս նշանի ներկայացուցիչները հոգնելու են չափից դուրս շատ գրգռվածությունից՝ ավելի մեծ խնդիրներ իրենց պարգեւելով։ Կույսերը մեծ ջանք են գործադրելու նյարդային համակարգը կարգի բերելու համար, եւ լավագույն տարբերակը որեւէ նեյտրալ օբյեկտի վրա ուշադրություն կենտրոնացնելն է, որը կօգնի հաղթահարել սեփական էմոցիաները։ Օրինակ՝ խորհուրդ է տրվում տնային կենդանի պահել։



ԿՇԵՌՔ։ Ամբողջ 2017 թվականը Կշեռքների համար բոլոր ավարտված եւ անավարտ գործերը վերջնական արդյունքի բերելու ժամանակաշրջան կլինի։ Երկար ժամանակ անհանգստացնող բոլոր հարցերը, ինքնըստինքյան, կլուծվեն։ Այս նշանի տակ ծնվածներին խորհուրդ է տրվում խուսափել հանկարծակի ծագած խնդիրներից. նմանատիպ միջադեպերը կարող են հունից հանել, ուստի չարժե ենթարկվել ճակատագրի պրովոկացիաներին։



ԿԱՐԻՃ։ 2017 թվականը Կարիճների համար փոփոխությունների ժամանակաշրջան եւ անսպասելի հաճելի անակնկալների տարի է լինելու։ Ինչ վերաբերում է մարդկանց հետ փոխհարաբերություններին, ապա այս նշանի ներկայացուցիչները պետք է լոյալություն եւ ընկերասիրություն դրսեւորեն։ Այսպիսով Կարիճներին կհաջողվի ձեռք բերել ընկերների եւ հարազատների աջակցությունը, որը ժամանակ առ ժամանակ խոստանում է բավականին օգտակար լինել։



ԱՂԵՂՆԱՎՈՐ։ Գալիք տարում Աղեղնավորները շատ հաջողակ կլինեն։ Վաղուց ստացված կապերի կամ նոր հարաբերությունների զարգացման համար հիմքը բարեհաջող է լինելու, ուստի պետք չէ բաց թողնել նման հաջողությունը։ Այս նշանի տակ ծնված մարդկանց հաճելի ռոմանտիկ պահեր, սիրելի կեսի հետ հուզիչ երեկոներ են սպասում, որոնք մշտապես կմնան հիշողության մեջ։ Հրեղեն Աքաղաղի տարին ապագա կյանքի համար նոր եւ օգտակար ծանոթությունների տարի է։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ։ 2017 թվականին կենդանակերպի այս նշանը մաքսիմալ ակտիվություն է ցուցաբերելու։ Այծեղջյուրների կյանքը շատրվանելու է նոր ծանոթություններով, գաղափարներով եւ արկածներով։ Անհրաժեշտ է վայելել այդ պահը, հնարավորությունն ու ժամանակը հնարավորինս ուրախ վայելել։ Սակայն, պետք չէ ամբողջությամբ թուլանալ, քանզի հնարավոր է դավաճանության փաստը, բայց դա էլ կարելի է լավ նշան համարել, քանի որ դավաճանն ընդմիշտ կհեռանա Այծեղջյուրի կյանքից՝ հսկայական հանգստություն եւ թեթեւություն պարգեւելով։



ՋՐՀՈՍ։ Գալիք տարին Ջրհոսների համար դեպի անցյալ նայելու, սեփական արարքները հիշելու, ընդունած որոշումները անալիզի ենթարկելու ժամանակաշրջան է լինելու։ Հնարավոր է անգամ, որ հին գործերը կրկին վառվեն հորիզոնում, եւ անհրաժեշտ կլինեն բոլոր ուժերը` դրանք լուծելու համար։ Անգամ հին ծանոթներն անսպասելիորեն կարող են հայտնվել Ջրհոսների կյանքում։



ՁԿՆԵՐ։ Տվյալ նշանի ներկայացուցիչների համար Հրեղեն Աքաղաղի տարին դինամիկ ժամանակաշրջան կլինի։ Ձկները կսուզվեն իրադարձությունների եւ միջադեպերի խճանկարում՝ մաքսիմալ հաճույք ստանալով, քանզի այս ռիթմը հատուկ է նրանց։ Պետք չէ փակվել շրջապատից։ 2017 թվականը մեծաքանակ հաճույքներ կպարգեւի, ուստի այն պետք է մաքսիմալ կերպով վայելել։