«Հրապարակ». Քվե եմ ծախում, էժան քվե

«Հրապարակ». Քվե եմ ծախում, էժան քվե

Իշխանությունը Կենտրոնական բանկի դեր է ստանձնել, եթե հավատանք Երեւանի թաղերում փող բաժանող շրջանակներից արտահոսող լուրերին, եւ փորձում է արհեստականորեն ազդել ձայնի կուրսի վրա։ 10 հազար դրամից շատ թույլ չեն տալիս բաժանել։ Այս «վետոյի» բացատրությունն այն է, որ հետագայում 1 քվեի համար 20-25 հազար բաժանողների «ռազմախը» սահմանափակել չի լինի։ Նրանց ծախսած գումարներն ահռելի չափերի են հասնելու, եւ, բնականաբար, դրանց հետվերադարձն ապահովելը կարող է բերել հարկային կոլապսի։ Այնուամենայնիվ, ձայնի գինն աճի միտում ունի։ Շենգավիթում երեկ այն գնահատվում էր 10 հազար դրամ, եւ բնակիչներն սպասում էին, որ կեսօրից հետո սկսվելու է «կանխիկացման» գործընթացը, իսկ Ավանում ռեյտինգային մեծահարուստ թեկնածուներից մեկն արդեն 20 հազար էր բաժանում։ Երեկ լուրեր էին գալիս նաեւ մարզերից։ Մասիսում ձայնի գինը 10 հազար դրամ էր, Շիրակի մարզում՝ նույնը, Արմավիրի գյուղերում գինն իջել է մինչեւ 5 հազար դրամ։ «Առեւտուրը» շարունակվում է, իսկ իրավապահները ձեւացնում են, թե չեն նկատում։