Հայտնաբերվել է օձ

Հայտնաբերվել է օձ

Ապրիլի 17-ին, ժամը 15:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշ 9-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: