Ռուս խաղաղապահները հումանիտար օգնության շարասյունն ուղեկցել են Քելբաջար

Ռուս խաղաղապահները հումանիտար օգնության շարասյունն ուղեկցել են Քելբաջար

Ռուս խաղաղապահները 25 բեռնատար ավտոմեքենաներից բաղկացած, հումանիտար օգնության բեռներով բարձած շարասյունն ուղեկցել են Քելբաջարի շրջան։ Հումանիտար բեռը բաղկացած է ջրամատակարարման վերականգնման եւ էլեկտրամատակարարման վերականգնման համար նախատեսված շինանյութերից։ Այս մասին հայտնում է ՌԴ Պնախարարությունը։

Մարդասիրական բեռի ընդհանուր քաշը կազմում է 180 տոննա։ Այն օգտագործվելու է սոցիալական նշանակության օբյեկտների եւ բնակելի տների էներգամատակարարման եւ ջրամատակարարման վերականգնման համար։