Իմ հեռախոսը պետական ծառայությունների կողմից ենթարկվել է հարձակման

Իմ հեռախոսը պետական ծառայությունների կողմից ենթարկվել է հարձակման

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Apple-ից պաշտոնական նամակ եմ ստացել, որով ինձ տեղեկացնում են որ իմ հեռախոսը պետական ծառայությունների կողմից գաղտնալսման նպատակով ենթարկվել է հարձակման: Apple-ի կարծիքով իմ համեստ անձը թիրախավորել են որպես ակտիվիստ կամ անկախ ժուռնալիստ:

Նամակում բաց տեքստով հուշում են որ իմ հրապարակային գործունեությունը խիստ անհանգստացրել է պետությանը և նրանք որոշել են գաղտնալսել իմ հեռախոսը: Բոլոր մութ և դավադիր ուժերին անհատներին խնդրում եմ ժամանակավորապես ինձ հետ կապը դադարեցնել: Մինչև հարցի լուծումը կշփվեմ հրապարակային ֆորմատով: 
#Դըմոքրըսի
#գաղտնալսվող_դըմոքրըսի․։