Աշխարհի քաղաքացիները՝ ԱՄՆ-ի գաղտնի «խոշորացույցի» տակ

Աշխարհի քաղաքացիները՝ ԱՄՆ-ի գաղտնի «խոշորացույցի» տակ

ԱՄՆ Սենատն աջակցել է 702-րդ հոդվածը բարեփոխելու և երկարաձգելու մասին օրինագծին, որը թույլ է տալիս էլեկտրոնային հսկողություն իրականացնել Միացյալ Նահանգներից դուրս օտարերկրացիների նկատմամբ, ասվում է ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարության մեջ:

Համապատասխան բաժնի ժամկետը լրացել է ապրիլի 19-ին։ Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատը պաշտպանել էր օրինագիծը՝ երկարաձգելով օրենքը երկու տարով (ի սկզբանե նախատեսվում էր այն երկարացնել հինգ տարով)։ 
Միևնույն ժամանակ, փոփոխությունը, ըստ որի՝ հետախուզական գործակալությունները պետք է թույլտվություն ստանան՝ օտարերկրացիներին հսկելու ընթացքում ձեռք բերված ամերիկյան քաղաքացիների տեղեկությունները հասանելի դարձնելու համար, մերժվել է։

ԱՄՆ դաշնային օրենքի FISA (Foreign Intelligence Surveillance Act) 702-րդ բաժինը թույլ է տալիս հսկողություն իրականացնել Միացյալ Նահանգներից դուրս գտնվող առանձին օտարերկրյա անձանց նկատմամբ՝ հետախուզական տվյալներ ստանալու համար, ներառյալ՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու և կիբեր սպառնալիքներին դիմակայելու համար: Այն բազմիցս քննադատվել է գաղտնիության իրավունքները խախտելու համար: