Ռեկտորի պաշտոնակատարը չպետք է ձեռքերը ծալած նստի

Ռեկտորի պաշտոնակատարը չպետք է ձեռքերը ծալած նստի

ԵՊՀ-ում մեկնարկել է Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, օրակարգի առաջին թեման համալսարանի կառուցվածքում փոփոխություններ կատարելու հարցն է: Ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանին հարցրին, թե ո՞րն է այս փուլում կառուցվածքային փոփոխություններ անելու նպատակը, եթե առջևում ռեկտորի ընտրություններ կան, և հնարավոր է այն ժամանակ նույնպես լինեն կառուցվամքային փոփոխություններ:

Գևորգյանը պատասխանեց, որ կյանքը չի կանգնում, և միշտ էլ հնարավոր են փոփոխություններ, ինքը ձեռքերը ծալած չի նստելու, մինչև իր ժամկետն ավարտվի: Հարցին միջամտեց Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն՝ ասելով, որ փոփոխությունների օրակարգը խորհուրդն է նախաձեռնել, և պարտադիր չէ, որ ռեկտորի ընտրություններից հետո դարձյալ լինեն փոփոխություններ: