Ասում են՝ Ադրբեջանն էլ Աղդամի կողմից է օգնության շարասյուն բերում․․․

Ասում են՝ Ադրբեջանն էլ Աղդամի կողմից է օգնության շարասյուն բերում․․․

Ոչ այնքան անհայտ արցախցու գրառումն եմ կարդում և խելքին շատ մոտ եմ համարում տեղեկությունը։ Ադրբեջանն  էլ  Աղդամի կողմից է հումանիտար օգնության շարասյուն բերում Արցախի համար։ Այդ մասին արդեն խոսակցություններ են գնում։  Խելքին մոտիկ եմ համարում, որովհետև Ադրբեջանի դիվանագիտությունը աշխատում է, մերի նման 0 կետի վրա չի կանգնած։ Նիկոլը գնդակը նետել է Ադրբեջանի դաշտ՝ Արցախը հանձնելով Ադրբեջանին, հիմա խաղը Ադրբեջանինն է։  

Գրառում անող տիկնոջը հարցնում են․

- Տիկին ․․․․․․․․, ասում են՝ թուրքն էլ Աղդամի կողմից է հումանիտար շարասյուն բերում: Ի՞նչ պիտի անենք:

Ասացի․

- Թող բերի: Տարիներ առաջ, էլի սով էր Արցախում և թուրքը վագոնների մի մեծ շարժակազմ, սնունդով լցված բերեց, կանգնեցրեց Ստեփանակերտի կայարանում: Ի՞նչ եղավ: Մարդիկ սոված էին , բայց ոչ մեկը չնայեց այդ վագոնների կողմը: Մի ամիս կանգնեց ամռան արևի տակ, հետո հետ գնաց: Թեկուզ դրանց շարասյունը գա ու կանգնի այս հրապարակում, համոզված եմ` նույնը կլինի: Եվ դա ավելի ուժեղ քաղաքական ակցիա կլինի, քան Հակարին: Գուցե աշխարհը վերջապես հասկանա, թե ինչ գենետիկ ատելություն կա հայի ու թուրքի միջև, հասկանա, որ հայը չի ապրի, չի կարող ապրել իր դահիճի հետ: Որովհետև նա ինչքան էլ սև խավիարով ու օսետրինայով սնի մեզ, վերջնական նպատակը մորթելն է: 

Տղան անվստահ նորից հարցրեց` հաստատ մեզնից ոչ մեկը չի՞ մոտենա այդ սննդին։ Ասացի` մի կասկածիր քո կողի վրա: Ձեռքդ շուտ-շուտ տար ու շոյիր նրան:

Ժողովուրդս, մենք այլևս չենք թողնի մեզ մորթեն, իսկ եթե փորձեն, տասնապատիկը մեզ հետ այն աշխարհ կտանենք:

Արցախցին հաստատուն որոշում ունի, որը վերջին ելքն է` մեր ուժով բացել կամուրջը ու այս անգամ միանալ Հայաստանին:

Բայց, մինչ դա` սպասենք նախավերջին ելքին»։