Քաղաքապետարանը նորից աղբատար մեքենաների մրցույթ է հայտարարել

Քաղաքապետարանը նորից աղբատար մեքենաների մրցույթ է հայտարարել

Երևանի քաղաքապետարանը նոր աղբատար մեքենաների մրցույթ է հայտարարել։ Այս անգամ քաղաքապետարանը ցանկանում է ձեռք բերել 10 աղբատար մեքենա՝ հետևի բարձմամբ։ Նշենք, որ քաղաքապետարանը երեսը պդնացրած՝ ամեն գնով հասավ նրան, որ կառավարությունը թույլ տա մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք բերել 15 միավոր «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ՝ խախելով բաց ու թափանցիկ մցրույթ անցկացնելու պահանջները։ Հիմա էլ ևս 10 մեքենայի մրցույթ է հայտարարել, որը, ըստ տեխնիկական բնութագրից ստացած նախնական տպավորության, դարձյալ «ԿամԱԶ»-ների «հագով» է կարած։ Իհարկե, քաղաքապետարանն այս 10 մեքենայի դեպքում կառավարության որոշում չունի, որ մեկա նձից գնում կատարի, բայց դա իրենց չի խանգարում մցրույթի չափանիշները կազմել այնպես, որ նորից շահի այն ընկերությունը, որն իրենք են ցանկանում։ Նշենք, որ նախորդ 15 միավոր մեքենաների խմբաքանակից այս պահին մատակարարվել է դեռևս միայն հինգը, որոնք, մեր տեղեկություններով, չեն շահագործվում, քանզի տեխնիկական և իրավական բնույթի բարդություններ կան, որոնց կանդրադառնանք ավելի ուշ։ Քաղաքապետարանը մցրույթի պահանջների մեջ մի բարելավում է կատարել՝ նախկինում 20 օր էր տրամադրում մատակարարման համար, հիմա՝ 70 աշխաանքային օր։ Երևի հասկացել են, որ 20 օրում հնարավոր չէ զրոյից աղբատար մեքենա արտադրել ու մատակարարել Երևան։