Լոնդոնը խնդրում է Բրյուսելին հետաձգել «Բրեքսիտը»

Լոնդոնը խնդրում է Բրյուսելին հետաձգել «Բրեքսիտը»

Բրիտանական կառավարությունը ԵՄ-ին փոխանցել է պաշտոնական հայց առ այն, որ հետաձգվի Միացյալ Թագավորության դուրս գալը ԵՄ-ից, մինչեւ հունիսի 30-ը։ Այս մասին հայտնում է BBC-ն, մանրամասնելով, որ հայցի ուղարկման մասին ասել է ՄԹ վարչապետ Թերեզա Մեյը պառլամենտում ունեցած ելույթի ընթացքում։ «Այսօր ես գրել եմ Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին եւ իրազեկել, որ Մեծ Բրիտանիան խնդրում է հետաձգել «Բրեքսիտը» մինչեւ հունիսի 30-ը»,- ասել է վարչապետ Մեյը։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Քլոդ Յունկերն արդեն հայտարարել է, որ իրենք ստացել են Լոնդոնի այդ հայցը։